Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Հայկական մշակույթի դեսպաններին միավորել է Բրամսը. Սերգեյ Խաչատրյանը և Նարեկ Հախնազարյանը հանդես են գալիս միասին

Գիտություն և Մշակույթ

Նրանք երկուսն էլ ճանաչված են ամբողջ աշխարհում: Երկու տաղանդավոր երիտասարդներ, որոնք տարբեր երկրներում ներկայացնում են Հայաստանը և հայկական երաժշտությունը: Միշտ չէ, որ տաղանդավոր արտիստները միևնույն ժամանակ հայտնվում են հայրենիքում: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանին և ջութակահար Սերգեյ Խաչատրյանին միավորեց Բրամսը, ավելի ճիշտ' կոմպոզիտորի Կրկնակի կոնցերտը, որը երիտասարդ երաժիշտները հաջողությամբ ներկայացրին հայրենիքում' Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Հայրենիքում մշտապես մեծ սիրով և ջերմությամբ են սպասում երկու անվանի երաժիշտներին, որոնք հաճախ են իրենց այցելություններով ուրախացնում ունկնդրին: «Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է Նարեկ Հախնազարյանի և Սերգեյ Խաչատրյանի հետ: Հանդիպման արդյունքը հաճելի և հետաքրքիր զրույցն էր, որը և ներկայացնում ենք ձեր դատին:

- Նարեկ, Սերգեյ, ինչպե՞ս առաջացավ Հայաստանում համատեղ համերգով հանդես գալու գաղափարը:

Նարեկ Հախնազարյան- Ամեն ինչ սկսվեց հետևյալ կերպ: Սերգեյը հաճախակի հյուր է Վալերի Գերգիևի Միկելի փառատոնում' Ֆինլանդիայում, և երբ խոսում էին հաջորդ ծրագրի մասին' Սերգեյը ցանկություն հայտնեց ներկայացնել Բրամսի Կրկնակի կոնցերտը: Գերգիևն առաջարկեց հունիսի 17-ին այն կատարել Սանկտ Պետերբուրգում' Մարիինյան թատրոնում: Այսպես հայտնվեց նաև Հայաստանում Կոնցերտը նվագելու գաղափարը: Ես էլ հաճույքով համաձայնեցի մասնակցել:

- Հե՞շտ եք համագործակցում:

Ն. Հ.- Ինձ համար Սերգեյի հետ շատ հեշտ և հաճելի է համագործակցել:

- Վերջին շրջանում շատ երաժիշտներ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, նշում են, որ նվագախումբը մեծ ստեղծագործական առաջընթաց է ապրել:

Սերգեյ Խաչատրյան- Էդուարդ Թոփչյանն ամեն ինչ անում է, որ միշտ ամեն ինչ շատ լավ ստացվի: Ես կարող եմ ասել, որ Ֆիլհարմոնիկը կարելի է համեմատել միջազգային այլ նվագախմբերի հետ: Երաժիշտները նվագելու մեծ ցանկություն ունեն և փորձում են անել այն ամենը, ինչ հնարավոր է, որ գործը ստացվի:

Ն. Հ.- Միանում եմ Սերգեյի ասածին: Շատ հաճելի է համագործակցել Էդուարդ Թոփչյանի և նվագախմբի հետ: Ես այլ վերաբերմունք ունեմ նվագախմբի նկատմամբ, որովհետև երաժիշտների 90 տոկոսը շատ մտերիմ, ծանոթ մարդիկ են, ընկերներ, շատերը սովորել են ծնողներիս մոտ: Շատ եմ սիրում նվագախումբը:

- Դուք երկուսդ տարածում եք հայկական մշակույթը արտասահմանում և մեր մշակույթի դեսպաններն եք: Առհասարակ տարբեր երկրներում օտարերկրյա ունկնդիրն ինչպե՞ս է ընդունում հայկական ստեղծագործությունները:

Ս. Խ.- Հայկական ստեղծագործություններն արտասահմանում շատ լավ են ընդունում, մեծ հետաքրքրությամբ: Ինձ և, կարծում եմ, Նարեկին էլ շատ հաճախ են մարդիկ մոտենում և հարցնում' արդյոք ձայնասկավառակ ունե՞նք: Մարդկանց համար հատկապես հետաքրքիր է մեր ժողովրդական երաժշտությունը: Ինչքան հնարավորություն կա, փորձում ենք նվագել: «Բիս»-ով հաճախ Կոմիտաս եմ ներկայացնում:

Ն. Հ.- Հայկական ժողովրդական ստեղծագործությունների և հատկապես Կոմիտասի գործերի առավելությունն այն է, որ նրանք շատ մոտ են մարդուն' կապ չունի, թե ինչ ազգության մարդ է լսում: Բոլորի հոգուն հասնում է նման երաժշտությունը: Միշտ շատ ջերմ են ընդունում: Ես տեսել եմ, թե օտարեկրացիներն ինչպես են լաց լինում Կոմիտասի կատարման ժամանակ: Դա շատ հաճելի և կարևոր է: Հայերը պարզ է, որ լալիս են, բայց այլ բան է, երբ գերմանացին է լալիս:

- Երկուսդ էլ աշխարհում ճանաչված երաժիշտներ եք: Երբևէ ինչ-որ «աստղային հիվանդության» զգացողություններ ունեցե՞լ եք:

Ն. Հ.- Հիվանդություններից երևի միայն ծովային հիվանդություն եմ ունեցել (երկուսն էլ ծիծաղում են):

Ս. Խ.- Ճիշտն ասած, շատ հետաքրքիր հարց է:

Ն. Հ.- Դա երևի մեզ չպետք է հարցնեք, այլ ուրիշ մարդկանց:

Ս. Խ.- Նույնիսկ եթե ես աստղային հիվանդություն ունենամ, մեկ է' չեմ ասի:

Ն. Հ.- Դրա համար Դուք ինձ հարցրեք' Սերգեյը հիվա՞նդ է, թե՞ ոչ (ծիծաղում են): Չէ, ինձ թվում է' ոչ մեկս չենք տառապում աստղային հիվանդությամբ: Ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում, եթե համեմատենք մի շարք այլ ճանաչված երաժիշտների հետ, մենք շատ համեստ ենք:

Ս. Խ.- Արդեն հիվանդությունն սկսվում է:

- Դուք ծնվել եք երաժիշտների ընտանիքներում: Ձեր ծնողնե՞րն են Ձեզ համար ընտրել ձեր ապագա երաժշտական գործիքները: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց, արդյոք սիրու՞մ էիք նվագել:

Ս. Խ.- Իմ ջութակն ընտրել են ծնողներս: Ինձնից երկու տարով քույրս դաշնակահար է, ինչպես և ծնողներս: Ծնողներս մտածեցին, որ այդքան դաշնակահար մի տան համար շատ կլինի, և ես սկսեցի ջութակ նվագել: Երբ փոքր էի, նվագելիս ինձ ավելի շատ ոգևորում էին հանդիսատեսը, մարդիկ, բեմը:

Ն. Հ.- Մայրիկս ինձ համար որպես գործիք ընտրեց թավջութակը, հայրիկս ցանկանում էր, որ ջութակահար լինեի: Մի օր հայրիկիցս գաղտնի մայրս ինձ տարավ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և ընդունել տվեց թավջութակի դասարան: Բոլորը զարմացած էին, որովհետև 90-ականների կեսերին թավջութակի դասարան երեխային ճարահատյալ էին տալիս: Եվ հանկարծ երկու պրոֆեսորների երեխան իր ծնողների կամքով դառնում է թավջութակահար: Չէի սիրում թավջութակը և պարապել չէի սիրում: Շատ էի ուզում բակում լինել: Ծնողներս միացնում էին խցիկները, որպեսզի ես պարապեմ ու չխաբեմ: Ես մի քանի ժամ պարապում էի, մինչ օրս կան այդ տեսագրությունները, թե ինչպես եմ ես ատելով նայում խցիկին և պարապում: Հետո սկսեցի սիրել:

- Ձեր կյանքում եղե՞լ է մի պահ, որ հիասթափություն եք ապրել և ցանկացել եք այլևս չնվագել:

Ն. Հ.- Դժվար րոպեներ լինում են, լինում են նաև թռիչքներ և անկումներ: Հիշում եմ, որ Չինաստանում առաջին միջազգային մրցույթին էի մասնակցում, մինչ այդ ոչ մի մրցույթի չէի մասնակցել: Հոգեբանորեն շատ ծանր էր, քանի որ ինձնից առաջ մի թավջութակահար նվագեց, ես լսեցի նրա նվագը, որն ինձ շատ դուր եկավ: Սկսեցի լաց լինել, մայրիկին ասացի' գնացինք, ես չեմ կարող, սակայն կենտրոնացա, նվագեցի, իսկ նա, ցավոք, չանցավ եզրափակիչ: Ամենահիշվող դեպքն էր, դրանից հետո կային դժվար պահեր, բայց այն զգացողությունը, որ այլևս չեմ նվագելու, չի եղել:

Ս. Խ.- Եղել է, որ ջղայնացել եմ, որ լավ չի ստացվում, բայց իմ մասնագիտությունից երբևէ չեմ հիասթափվել: Եթե հիասթափվելու լինեմ, ավելի շուտ ինձնից կհիասթափվեմ, քան իմ գործիքից:

Ն. Հ.- Կարելի՞ է ես էլ Սերգեյին հարց տամ… Իսկ ինքդ քեզնից հիասթափվե՞լ ես:

Ս. Խ.- Պատահում է:

- Առաջիկա ամիսների համար ի՞նչ ծրագրեր եք նախապատրաստել: Ինչո՞վ եք զբաղվելու մինչև տարեվերջ:

Ս. Խ.- Քրոջս հետ ամռանը ձայնասկավառակ ենք ձայնագրելու, որ լույս կտեսնի 2015-ին: Ձայնասկավառակում հայկական ստեղծագործություններ են ներառվելու, պարզ է, որ Կոմիտասի, Միրզոյանի, Բաղդասարյանի, Խաչատրյանի գործերը, սակայն շատ մեծ գործեր չեն լինի: Այն կձայնագրվի Շվեյցարիայում:

Ն. Հ.- Իմ ձայնասկավառակը Ֆրանսիայում եմ ձայնագրում: Ինձ թվում է' աշնան վերջին արդեն պատրաստ կլինի: Ներառում է Շոստակովիչի, Չայկովսկու, Լիգետիի, Ռախմանինովի գործերը: Բացի այդ, Սերգեյի և նրա քրոջ հետ հանդես ենք գալու նաև տրիոյով'տարբեր երկրներում:

- Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իրադարձության առթիվ ինչ-որ ծրագրեր ունե՞ք:

Ն. Հ.- Միլանում հավանաբար մարտին կկազմակերպվի համերգ' նվիրված Ցեղասպանության 100-ամյակին, նաև գուցե Փարիզում:

Ս. Խ.- Տորոնտոյում հաջորդ տարի մի համերգ կլինի, որտեղ Խաչատրյանի կոնցերտը պետք է նվագեմ: Ատոմ Էգոյանն էր հրավիրել: Այն կոնկրետ նվիրված չէ Ցեղասպանության տարելիցին, բայց կարծում եմ, որ կնշվի այդ փաստը:

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը բնակվում է Գերմանիայում: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի մոտ: Հետագայում ուսումը շարունակում է Վյուրցբուրգ քաղաքում: 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ'որպես մենակատար։ Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար` սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրում: Որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»ամենամյա մրցանակը:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում' Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: 2012-13 թթ. համերգաշրջանում Հախնազարյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Rotterdam Philharmonic-ի, London Philharmonic-ի, BBC Scottish Symphony Orchestra-ի, Filarmonica della Scala-ի և բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ: «Վաշինգտոն պոստ» թերթը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ. նվաճելով Պ. Ի. Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»:

Հարցազրույցը' Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները' Սոնա Անդրեասյանի (ՀՊՖՆ հասարակայնության հետ կապերի բաժին)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված