Իսրայելը փակում է Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը ՈՒՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակը Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանն է ենթարկվել Սեպտեմբերի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Խուլիգանություն կատարած 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևանում՝ ջրատար խողովակում, տղամարդու մարմին է հայտնաբերվել Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետ ԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական 5 նավթատար Կալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Սպասվում է առանց տեղումների եղանակ «Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան 

Վարչապետը համոզված է` Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու

Տնտեսություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը: Հայաստանի վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից: «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որով առանձնակի կարևորվում է մեր երկրի գործարար և ներդրումային, այդ թվում` հարկային միջավայրի շարունակական բարելավման խնդիրը: Այս առումով, միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը և ներդրումը կարևոր խթան կհանդիսանա մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման և ազգային տնտեսության ներդրում ային գրավչության բարձրացման գործում: Մյուս կողմից, լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունմամբ օտարերկրյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես կայուն ու զարգացած հարկային համակարգ ունեցող և վստահելի գործընկեր երկրի:

Հարկային օրենսգիրքը մշակվելու է` հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաև տարածաշրջանային առաջնահերթությունները: Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված և ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն և ոչ հումքային արտադրությունների զարգացմանը: Մյուս կողմից, հարկային օրենսգրքի մշակումը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ պայքար մղել ստվերային շրջանառությունների դեմ: Ամրապնդվելու է հարկման բազան, ավելացվելու են պետության հարկային եկամուտները, հատկապես խոշոր ձեռնարկատիրության լիարժեք հարկման ճանապարհով, ինչը կառավարությանը սոցիալական, առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ ոլորտներում առավել հավակնոտ, ընդգրկուն ու շարունակական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ընդգծելով, որ միասնական հարկային օրենսգրքի մշակումը ենթադրում է մեծածավալ աշխատանքների իրականացում, կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ կողմերի՝ բոլոր քաղաքական ուժերի, գործարարների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ ու արդյունավետ փոխգործակցությունը: «Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվելու են առավելագույնս թափանցիկ. այդ աշխատանքների ընթացքում ներկայացվող առաջարկությունները, ծագող խնդիրները կամ հարկային համակարգին վերաբերող կարևոր փոփոխությունները նախապես քննարկվելու են գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով կազմակերպվող հանդիպումների ընթացքում»,- հավելել է վարչապետ Աբրահամյանը:

Գործադիրի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք և հորդորել միահամուռ ուժերով ներգրավել այս կարևոր ձեռնարկի աշխատանքներում: «Ես այս հարցի մասին դեռ խոսել եմ երկու տարի առաջ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում: Հարկային օրենսգրքի ներդրումն իրապես մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից մեկն է լինելու»,- եզրափակել է վարչապետը:

Միջազգային համաժողովի մասնակիցների շարքում են ՀՀ կառավարության անդամներ, Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, գործարար միջավայրի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Կծավալվեն քննարկումներ Հայաստանում միասնական հարկային օրենսգրքի ներդրման անհրաժեշտության և այդ գործում պետական-մասնավոր երկխոսության կարևորության վերաբերյալ, կներկայացվեն հարկային օրենսդրական բարեփոխման միջազգային, այդ թվում նաև Վրաստանի փորձը, հարկային և մաքսային բարեփոխումները Վրաստանում և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը փակում է Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՈՒՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստSNN. Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակըՆովոռոսիյսկ քաղաքը գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանն է ենթարկվել Ռուբիո. ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Իրանի տանկերներին՝ ի պատասխան իր նավերի դեմ իրականացվող հարձակումների Սեպտեմբերի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԽուլիգանություն կատարած 33-ամյա տղամարդը ձերբակալվել էԵրևանում՝ ջրատար խողովակում, տղամարդու մարմին է հայտնաբերվելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Խարգ կղզու և Ջասկի մոտակայքում գտնվող թիրախներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական 5 նավթատարԿալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Սպասվում է առանց տեղումների եղանակ«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան ԱբրահամյանՄարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ Փաշինյան (տեսանյութ)«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ) «Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն «Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը «Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի «Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը «Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ «Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանը
Ամենադիտված