ԻԼԻՊ-ը Իրաքում կրկին թուրքերի է առևանգել. «Հուրիեթ»
Համաշխարհային Մամուլ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչվող իսլամիստական կազմակերպությունն Իրաքում կրկին Թուրքիայի քաղաքացիների է առևանգել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, 15 թուրքերը պատանդ են վերցվել Թիքրիթ-Քիրքուք ճանապարհահատվածում:
Բացի թուրքերից' պատանդների թվում են եղել նաև 45 մարդ Պակիստանից, Թուրքմենստանից և Նեպալից: Բոլոր 60-ն էլ բանվորներ են:
ԻԼԻՊ-ի գրոհայինները հունիսի 11-ին զավթել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը, պատանդ վերցրել գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին և ևս 49 աշխատակիցների, այդ թվում' հյուպատոսությունը պաշտպանող 30 թուրք ոստիկանների:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում