Մաքսային միությունում քննարկում են բարձրակրունկ կոշիկներն ու կեդերն արգելելու հարցը․ «Известия»
Համաշխարհային Մամուլ
«Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներն առաջարկում են Մաքսային միությունում արգելել կեդերը, բարձրակրունկ կոշիկներն ու ցածր «բալետկաներ» կոչվող կոշիկները, քանի որ դրանք վտանգավոր են մարդու առողջության համար: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Известия» պարբերականը:
«Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Միխեևը վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ բնակչության 40%-ը տառապում է հարթաթաթությունից:
«Նախկինում կոշիկների անհարմարություններից տառապում էին հիմնականում կանայք, քանի որ այդ խնդիրները հիմնականում առաջանում էին բարձրակրունկ կոշիկներ կրելիս, բայց հիմա ռիսկի խմբում են նաև տղամարդիկ: Նորաձև կեդերը, գետնին կպած տակացուներով կոշիկները նույնպես վտանգավոր են առողջության համար: Նման կոշիկները հանգեցնում են հարթաթաթության, մկանների դեֆորմացիայի, վարիկոզի և այլն»,- հայտարարել է պատգամավորը:
Այս առաջարկն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին, նշում է պարբերականը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում