Հայաստանը մաքսային օրենսդրությունը համապատասխանեցնում է ԵՏՄ պահանջներին
Տնտեսություն
Ազգային ժողովն ավարտեց ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ կառավարությանը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» հաստատելու հնարավորություն տալ: Հիմնական զեկուցողը' ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի 100-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նա ընդգծեց, որ ՀՀ նախագահի ներկայացրած 2000թ. «Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հրամանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար ներկայումս օգտագործվում է ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը: «Մաքսային միությանը ՀՀ անդամակցության միջոցառումների ծրագրի 100-րդ կետով սահմանված միջոցառմամբ նախատեսվում է Մաքսային միության միասնական արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կիրառում, ուստի մենք որոշել ենք այս նախագծով կառավարությանն այդ ապրանքների անվանացանկը սահմանելու հնարավորություն տալ, որի արդյունքում մեր մաքսային օրենսդրությունը կհամապատասխանեցնենք Եվրասիական տնտեսական տարածքի օրենսդրությանը»,- ասաց Միրումյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)