Մոսկվայի քաղաքային դատարանը չի երկարաձգի Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը
Սփյուռք
Մոսկվայի քաղաքային դատարանը չի երկարաձգի ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը, ով համարվում էր երթուղային ավտոբուսի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորը. վթարի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել 60 մարդ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Նախագահությունը խախտումներ է գտել Տվերի դատարանի՝ 2013թվականի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, և նյութերն ուղարկել է կրկին ուսումնասիրելու: Հրաչյա Հարությունյանի գործն, ըստ էության, գտնվում է ուսումնասիրման փուլում:
Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Հայ վարորդը վթարի մասով իրեն մեղավոր է ճանաչում, սակայն հերքում է, որ կեղծ փաստաթղթեր է օգտագործել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան