ԱԺ-ն հաստատեց ԵՏՄ պահանջներին Հայաստանի մաքսային օրենսդրությունը համապատասխանեցնող նախագիծը
Տնտեսություն
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որի հիմնական նպատակը Հայաստանի մաքսային օրենսդրությունը ԵՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելն է: Նախագծին կողմ քվեարկեց 69, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 24 պատգամավոր:
Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը» հաստատելու հնարավորություն տալ: Նախագծի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի 100-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)