ՌԴ ԿՌՇ զորքերը լայնամասշտաբ վերադիրքավորում են սկսել
Ռուսաստան
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի զորամիավորումները սկսել են վերադիրքավորվել նշանակված շրջաններում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հունիսի 21-ին ՌԴ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինն անսպասելի որոշում էր կայացրել՝ ստուգել Կենտրոնական ռազմական շրջանի ողջ կազմի մարտական պատրաստվածությունը, որից հետո ԿՌՇ տարածքում տեղակայված զորամասերը սկսել են նշանակված շրջաններում լայնամասշտաբ վերադիրքավորումները։
Մարտական պատրաստության ստուգումները կանցկացվեն հունիսի 21-ից 28-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ