Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում 

France 24-ը ռեպորտաժ է պատրաստել սիրիահայ փախստականների մասին

Համաշխարհային Մամուլ

Սիրիայում արդեն մի քանի տարի շարունակվող պատերազմի հետևանքով հազարավոր հայեր, ովքեր արդեն մի քանի սերունդ է' ապրում են Սիրիայում' գլխավորապես Հալեպում, հաստատվել են Հայաստանում: Նրանց մասին ռեպորտաժ է պատրաստել ֆրանսիական France 24 հեռուստաալիքը: Ռեպորտաժի հեղինակները նշում են, որ սիրիահայերը մեծամասամբ եկել են Հալեպից, որտեղ նրանց մի մասը զբաղվում էր սեփական գործով, իսկ մի մասը' արհեստներով:

Երևանում սիրիահայ փախստականներին օգնություն տրամադրած Սբ. Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խոսելով փախստականներին տրամադրվող աջակցության վերաբերյալ, նշել է. «Շատ կարևոր է ոչ միայն սոցիալական, այլ նաև հոգևոր և հոգեբանական աջակցությունը, քանի որ երեխաներն ու մեծահասակները, ովքեր լքել են Սիրիան, հայտնվել են բարդ իրավիճակում: Մենք հոգեբանների հետ այցելեցինք նրանց և ամուր կապեր հաստատեցինք այդ հայերի ընտանիքների հետ»:

Լրագրողը պատմում է, որ սիրիահայ փախստականների կարիքները հոգալու գործով է զբաղվում նաև Երևանի կաթոլիկ համայնքը: Փախստականներից մեկը լրագրողին պատմել է, որ Սիրիայում քրիստոնյաները լուրջ թիրախի էին վերածվել: «Մենք հեռացանք, քանի որ մարդկանց առևանգում էին: Եվ մեր հեռանալուց քիչ հետո իմ զարմիկն առևանգվեց: Մենք' որպես քրիստոնյա, մեծ ճնշումների էինք այնտեղ ենթարկվում: Քրիստոնյաները թիրախավորվել էին, նրանց սպանում էին, սարսափելի բաներ էին տեղի ունենում Սիրիայում: Մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ դեպքերը նման վատ զարգացում կունենան»,- նշել է հայրենադարձը տեսաֆիլմում:

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ սիրիահայերի հիշեցնում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները, որոնց զոհերն էին դարձել նրանց պապերը: Պատմելով ցեղասպանությունից հրաշքով փրկված պապի պատմությունը` մի սիրիահայ նշում է. «Կյանքն իսկապես շատ բարդ է եղել մեր ապուպապերի համար, ովքեր ստիպված են եղել ամեն բան թողնել հետևում: Իսկ այժմ պատմությունը կրկնվում է մեզ հետ»:

Ռեպորտաժում ընդգծվում է, որ Հայաստանի կառավարությունը ևս օգնում է սիրիահայերին: Մասնավորապես, Սփյուռքի նախարարությունն անվճար հագուստ է բաժանում փախստականներին, քանի որ շատերը հեռացել էին առանց շատ բան իրենց հետ վերցնելու` կարծելով, թե պատերազմը երկար չի տևի:

«Ես եկել էի ամառային հագուստներով: Դա 7 ամիս առաջ էր»,- պատմել է սիրիահայ մի տղամարդ: Նրանցից մեկն էլ ընդգծում է, որ Հայաստանում աշխատավարձն ավելի ցածր է, քան գները: Սիրիահայ մի կին էլ ընդգծում է, որ թեպետ Հայաստանը գեղեցիկ երկիր է, սակայն առանց փողի այստեղ դժվար է ապրել, և երբ իրավիճակը կարգավորվի Սիրիայում, ինքը կցանկանար այնտեղ վերադառնալ:

Թեպետ Երևանում ամեն բան փորձում է արվել սիրիահայերի համար, սակայն նրանցից շատերը դժվարանում են հարմարվել տեղի պայմաններին: Ռեպորտաժի հեղինակն ընդգծում է, որ Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, ինչպես նախապատերազմյան Սիրիան: Այստեղ բնակչության 1/3-ն ապրում է աղքատության մեջ: Ուստի սիրիահայերից շատերը, չհարմարվելով Հայաստանի պայմաններին, հեռանում են Եվրոպա և Հյուսիային Ամերիկա' համալրելով հայկական սփյուռքի շարքերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Ամենադիտված