Նոր iPhone-ի արտադրությունը կսկսվի հուլիսին
Տնտեսություն
Apple ընկերության մատակարարները iPhone 6-ի սերիական արտադրությունը կսկսեն հուլիսին Չինաստանում: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրադրությանը ծանոթ մի աղբյուրի:
Reuters-ը գրում է, որ սմարթֆոնների արտադրությամբ կզբաղվի երկու ընկերություն՝ Hon Hai Precision Industry-ն և Pegatron-ը: Առաջին ընկերությունը կարտադրի գաջեթների 70 տոկոսը, երկրորդը` 30 տոկոսը:
Նոր iPhone-ը, ըստ որոշ տեղեկությունների, կներկայացվի երկու չափով` էկրանի 4,7 և 5,5 դյույմ անկյունագծով: Apple-ի վեցերորդ սերնդի սմարթֆոնների շնորհանդեսը սպասվում է երեք ամիս անց:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)