ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը
Տնտեսություն
Գագիկ Մինասյանի նախագահությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են հանձնաժողովի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագրի համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գագիկ Մինասյանը նշել է, որ հանձնաժողովը, հետաքրքրված լինելով օրենքների կիրարկման նկատմամբ խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանն ուղղված բարեփոխումներով, ուսումնասիրում է ոլորտում միջազգային լավագույն փորձը: Այդ նպատակով պարոն Մինասյանը նամակով դիմել է Նիդերլանդների խորհրդարանի հանրային ծախսերի հանձնաժողովի նախագահ Մարք Հարբերսին՝ տեղեկանալու, թե արդյոք Նիդերլանդների խորհրդարանը կիրառում է ընդունված օրենքների կիրարկման նկատմամբ ուսումնասիրություն, որ մարմիններն են այդ ուսումնասիրություններն իրականացնում և այլն:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության' ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագրի օժանդակությամբ առաջիկայում նախատեսում է կազմակերպել վիդեոկոնֆերանս՝ ծանոթանալու Նիդեռլանդների խորհրդարանի փորձին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)