Դոնբասում ստեղծել են նոր «Շախտերսկ» ստորաբաժանումը․ ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Դոնբասում ստեղծել են նոր «Շախտերսկ» հատուկ ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով գումարտակի հրամատար Ռոման Օնիշենկոյի` Espreso.TV հեռուստաընկերության եթերում արված հայտարարությանը։
«Սա ոչ թե նոր, այլ կարելի է ասել` միասնական գումարտակ է, որն իր մեջ կընդգրկի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բոլոր կամավորներին և այն բոլոր զինվորներին, ովքեր առաջին իսկ օրերից իրենց բնակավայրերում պայքարի են դուրս եկել ահաբեկիչների դեմ: Նոր գումարտակի ստեղծմամբ պարզապես փորձում ենք օրինականացնել այս ամենը»,- ասել է Օնիշենկոն։
Նշենք, որ ներկայումս Ուկրաինայում գործում է 30 հատուկ ստորաբաժանում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում