Կամավորները հայտնում են Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքը սովի մատնվելու վտանգի մասին․ ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Կամավորները հայտնում են, որ Ուկրաինայի ազգային գվարդիան այլևս թույլ չի տալիս կամավորական խմբերին մտնել Սլավյանսկ՝ զգուշացնելով նաև քաղաքը սովի մատնվելու վտանգի մասին: Այս մասին հայտնում է Segodnya.ua-ն` վկայակոչելով կամավոր Պյոտր Դուդնիկին:
«Քաղաքում դեռ շատ բնակիչներ կան` և′ մայրեր, և′ երեխաներ և′ ծերեր: Բոլորը դժգոհ են, փող չկա: Աշխատավարձեր և վճարումներ արդեն մոտ երկու ամիս է` ոչ ոք չի ստանում: Ջրի, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման խնդիրներ կան որոշ շրջաններում: Գրեթե սով է սկսվում: Մարդկանց պետք է տարհանել»,- հայտնում է կամավորը:
Կամավորները նաև տեղեկացնում են, որ իրենք Սլավյանսկից մարդկանց տարհանման գործընթացում դժվարությունների են հանդիպում, քանի որ արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ Ազգային գվարդիայի անցակետերը թույլ չեն տալիս կամավորների մեքենաների դուրս գալ քաղաքից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում