Քեսաբահայերից ոմանք ապրում են իրենց բնակարաններում, որոշ ընտանիքներ հեռացել են Լիբանան
Սփյուռք
Քեսաբի բնակիչների մեծ մասն արդեն բնակվում են իրենց տներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանը՝ ավելացնելով, որ էլեկտրականությունը և ջուրն ընդհատումներով լինում են Քեսաբում: Կանայք շարունակում են մաքրություններ կատարել և որքան հնարավոր է բնակարանները կարգի բերել:
Վարդապետը նշեց, որ Քեսաբի որոշ ընտանիքներ, ամբողջովին կորցնելով իրենց տները, ունեցվածքը, կարողությունները, հեռացել են այնտեղից և մեկնել Լիբանան: Նրա խոսքով՝ մի քանի քեսաբահայեր, ովքեր գործիքներ ունեն, հերկում են արտերը, որոշները հավաքում են բերքը և տանում Լաթաքիա վաճառելու՝ այդպիսով վաստակելով փոքր գումարներ: Ինչ վերաբերում է Քեսաբի ուղղությամբ նետվող ռումբերին, վարդապետը նշեց, որ ռումբերն այժմ ավելի հազվադեպ են նկատվում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան