Le Monde-ն Օլանդին կոչ է արել ավելի խիստ լինել Ալիևի հետ
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիական Le Monde թերթը Նախագահ Ֆրանսուա Օլանդին քննադատել է երկրի հետ արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցող երկրներում մարդու իրավունքների վիճակին բավարար չափով ուշադրություն չդարձնելու համար:
«Օլանդի արտաքին քաղաքականությունը և մարդու իրավունքները» վերնագրված հոդվածում նշվում է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ ոչ միայն պատշաճ տեղ չի հատկցվում մարդու իրավունքներին, այլ նաև Նախագահ Օլանդը գաղտնի հանդիպումներ է անցկացնում ավտորիտար երկրների ղեկավարների, այդ թվում' Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Օլանդն աշխատել է հանրությունից թաքցնել մի շարք բռնապետական երկրների ղեկավարներին ընդունելու փաստը: 2012 թվականին նա թաքուն ընդունել է Բահրեյնի թագավորին և Ադրբեջանի Նախագահին»,- նշվում է հոդվածում:
Ֆրանսիական առաջատար թերթը երկրի Նախագահին կոչ է արել խիստ լինել Իլհամ Ալիևի հետ: «Ելիսեյան պալատը պետք է բացահայտ աջակցություն ցուցաբերի իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով մարդու իրավունքները պաշտպանողներին»,- նշվում է հոդվածում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում