«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է բալիստիկ հրթիռներ ունենալու մասին. Al-Arabiya
Համաշխարհային Մամուլ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը նոր տարածքներ է գրավել Իրաքում, հայտարարել է այն մասին, որ իր տրամադրության տակ երկու բալիստիկ հրթիռ ունի: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաընկերությանը։
Ահաբեկչական խմբավորման անդամները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես Սիրիայի Ռաքքա քաղաքի հրապարակում Р-17 հրթիռ է անցնում, որը սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք իրական վտանգ ներկայացնո՞ւմ է:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը գրավել էր Իրաքի արևմուտքում գտնվող որոշ շրջաններ, իսկ հունիսի 29-ին խմբավորումը հայտարարել էր Սիրիայի և Իրաքի գրավյալ տարածքներում խալիֆայություն ստեղծելու մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում