Կառավարությունը վտանգավոր թափոնների վերամշակման և վնասազերծման լիցենզիա տրամադրեց մասնավոր ընկերության
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տրամադրեց «ԱՄ-ԷՍԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով հարցի էությունը' ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ որոշման ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը: «Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսային մասում փոփոխություն չի նախատեսվում, իսկ եկամտային մասում սպասվում են ավելացումներ»,- ասաց Գիրգորյանը:
Կառավարության որոշմամբ՝ նախագծի՝ ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Բնապահպանության նախարարը պետք է ստորագրի և «ԱՄ-ԷՍԿԱ» ընկերությանը տրամադրի Բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան:
Ինչպես նաև, Բնապահպանության, Առողջապահությանը և Արտակարգ իրավիճակների նախարարությունները պարտավորվում են իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն ընկերության աշխատանքների նկատմամբ:
Լիցենզիայի տրամադրումն իրականացվել է բարդ ընթացակարգով՝ փորձաքննական եզրակացության հիման վրա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)