COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան 

Հայաստանի հետ սահմանը բացելու՝ Էրդողանի մտադրության մասին «Թարաֆի» հրապարակումը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Համաշխարհային Մամուլ

Թուրքական «Թարաֆ» թերթի հրապարակումն այն մասին, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել, հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում: Չնայած թուրքական լրատվամիջոցները, մեկը մյուսի հետևից, իրենց աղբյուրները վկայակոչելով, հրապարակել են այս տեղեկությունը և պաշտոնական Անկարան այն չի հերքել, հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարից տագնապած ադրբեջանական լրատվամիջոցները, իբր, դիմել են Թուրքիայի ԱԳ նախարարություն, որտեղից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Թարաֆ» թերթը գրել է, թե օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Էրդողանը պատրաստվում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու նպատակով կատարել երկրորդ քայլն ապրիլի 24-ին ընդառաջ հղված «ցավակցական» ուղերձից հետո:

Հղում կատարելով սեփական աղբյուրներին, թերթը նշում է, որ հանձնարարվել է ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից Հայաստանի հետ փակ Ալիջանի սահմանադուռը բացելու համար ավարտին հասցնել բոլոր պատրաստությունները: Ըստ թերթի' սահմանադուռը ծրագրվում է բացել սեպտեմբերին, ինչով Թուրքիան նպատակադրվում է նորմալացնել ԱՄՆ-ի և Հայաստանի հետ իր հարաբերությունները:

Թերթը նշում է, որ Ալիջանի սահմանադուռը բացելու նախապատրաստական աշխատանքները թուրքական կողմը սկսել էր դեռևս 2012 թվականից: Այդ ընթացքում դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող 7 կմ ճանապարհը հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: Անցակետը տեխնիկապես վերազինվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ X Rayler սարքավորումներով:

«Թեև հստակեցված չէ սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, սակայն, կուլիսներում խոսակցություններ կան, որ հավանաբար այն կբացվի սեպտեմբերին»,- գրում է թերթը:

Ըստ թերթի՝ հայ-թուրքական սահմանը բացելու ցանկություն էր հայտնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականին Անկարա կատարած այցի ժամանակ: «Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ ոչ միայն կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, այլ որոշակիորեն կբարելավվեն նաև ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիայի կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ կսկսեն ընթանալ»,-գրում է թուրքական թերթը:

Հայկական կողմը մշտապես հայտարարել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան ստացել է թուրքական կողմի հստակ արձագանքը' նախապայմանների լեզվով' երկկողմ հարաբերությունները փոխկապակցելով ԼՂ հիմնահարցի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում
Ամենադիտված