Ջուրը չի թանկանա. ՀԾԿՀ
Տնտեսություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի' հուլիսի 9-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է' թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը' 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)