Խորհուրդ չեմ տա ոչ մեկին նույնիսկ քննարկել Ղրիմը զինված հարձակմամբ վերցնելու գաղափարը. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ չի տալիս որևէ մեկին նույնիսկ քննարկել Ղրիմի նկատմամբ զինված հարձակում գործելու գաղափարը՝ այն Ուկրաինային վերադարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ես երբեք ոչ մեկին խորհուրդ չեմ տա դա անել: Մեր ազգային անվտանգությունը շատ հստակ է սահմանում այն գործողությունները, որոնք այս դեպքում կձեռնարկվեն»,- ասել է Լավրովը՝ իտալացի գործընկեր Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ Ղրիմը 2014 թվականի մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով առանձնացել է Ուկրաինայից և միացել Ռուսաստանի Դաշնությանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել