Սնոուդենը փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարացնելու մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը փաստաթղթեր է ներկայացրել Ռուսաստանում իր գտնվելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ. այն լրանում է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը՝ Անատոլի Կուչերենան:
Օգոստոսին Սնոուդենը մեկ տարով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրել են գաղտնի տվյալները միտումնավոր ուրիշ երկրների հատուկ ծառայություններին փոխանցելու և մի շարք այլ հանցագործությունների մեջ:
«Մենք անցել ենք ժամանակավոր ապաստան ստանալու ընթացակարգը: Այս տարվա հուլիսի 31-ին այդ ժամկետն ավարտվում է: Մեր կողմից փաստաթղթեր են ներկայացվել Ռուսաստանի տարածքում նրա գտնվելու ժամկետը երկարացնելու մասին: Առայժմ չեմ ասի, թե մենք ինչ կարգավիճակով կցանկանայինք ստանալ այդ երկարացումը, քանի որ որոշումը կայացնելու է Համերկրային ծառայությունը»,-հայտնել է Կուչերենան:
Նա չի պատասխանել այն հարցին, թե Սնոուդենը մտադիր է արդյոք Ռուսաստանի քաղաքացիություն խնդրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել