Ճապոնիայում հինգ մարդ է զոհվել՝ «Նեոգուրի» թայֆունի հետևանքով
Աշխարհ
Ճապոնիայում հինգ մարդ է զոհվել, 45-ը՝ տուժել սողանքների և հեղեղումների հետևանքով, որոնք առաջացել են հուլիսի 9-ին երկիրը պատուհասած «Նեոգուրի» հզոր թայֆունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նագանոյի պրեֆեկտուրայի Նագիսո քաղաքի շրջանում լեռնային փլուզումն ավերել է բնակելի մի տուն, որտեղ 12-ամյա տղա է զոհվել: Սիկոկու կղզում և Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում ջրհեղեղը երկու տարեց մարդու կյանք է խլել: Նախօրյակին Ճապոնիայի տարբեր շրջաններում երկու ձկնորս է զոհվել:
Թայֆունի պատճառով Ճապոնիայում չեղյալ է հայտարարվել 192 չվերթ: Կանգնեցվել է գնացքների երթևեկությունը: Թայֆունն արդեն հասել է Ճապոնիայի Կյուսյու կղզի և ժամում 35 կիլոմետր արագությամբ Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով շարժվում է դեպի հյուսիս-արևելք: Այն կորցրել է ուժը, բայց դեռևս շատ վտանգավոր է: Աղետի գոտում քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 35 մետրի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել