Վրաստանն սպասում է ՌԴ-ի նախաձեռնությանը՝ իրավիճակի դեէսկալացիայի հետ կապված
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ մեկնաբանել է Վրաստանի ու ՌԴ-ի հատուկ ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումը` հայտարարելով, որ վրացական կողմը հետաքրքրվում է Ռուսաստանի դիրքորոշմամբ: Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն:
«Ռուս-վրացական հարաբերություններն արդեն վաղուց գտնվում են բարդ փուլում, որոնք հատկապես սրվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Վրաստանում իշխանափոխությունից հետո մենք տվյալ ուղղությամբ ստեղծեցինք դրական դինամիկա: Կարծում եմ, որ անհրաժեշտ է մանրակրկիտ վերանայել դրանք»,- ասել է Մարգվելաշվիլին:
Մարգվելաշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանն սպասում է Ռուսաստանի Դաշնությունից նախաձեռնությանը՝ իրավիճակի դեէսկալացիայի հարցում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել