ՌԴ-ն Բելառուսին զենիթային С-300 համալիրներ կնվիրի
Աշխարհ
Ռուսաստանի ՊՆ-ը ստորագրել է Բելառուսին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ անհատույց տալու մասին պայմանագիրը:Այս մասին հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը:
Նրա խոսքերով՝ բելառուսական կողմը ներկայումս ուսումնասիրում է պայմանագիրը: Բիրյուլինը չի մանրամասնել, թե որքան C-300 ԶՀՀ է պլանավորված հատկացնել Բելառուսին:
2013 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ իրենք մտադիր են Բելառուսին հատկացնել 4 C-300 ԶՀՀ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս-բելառուսական միասնական ՀՕՊ համակարգում ընդգրկվելու են նաև С-400 և «Թոր-Մ2» զենիթահրթիռային համալիրներ, որոնք Բելառուսին են մատակարարվելու արտոնյալ պայմաններով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում