Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները տագնապ են հայտարարել
Աշխարհ
Ադրբեջանի մի խումբ ոչ կառավարական կազմակերպություններ քննարկել են երկրում իրենց գործունեության սահմանափակման հարցը և որոշել ստեղծել «Ոչ կառավարական կազմակերպությունների տագնապի ցանց»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Ոչ կառավարական կազմակերպությունների տագնապի ցանցը» մտահոգված է այն բանով, որ օրենքի մեջ արված փոփոխությունները գործնականում լուրջ սահմանափակումներ կստեղծեն ոչ կառավարական կազմակերպությունների գործունևության համար: Մասնավորապես, խնդիրներ են ծագում կազմակերպությունների կրկնական գրանցման, դրամաշնորհների գրանցման, բանկային հաշիվների սառեցման, ղեկավարների ֆիզիկական հաշիվների կալանքի և այլ գործառույթների հետ:
Ցանցը հայտնում է, որ այսօրվա դրությամբ` արդեն պատժամիջոցներ են կիրառվել Ադրբեջանի 20-ից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ, ինչի պատճառով դադարեցվել են նախագծերի իրագործման աշխատանքները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել