COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան 

Գերմանական «Der Spiegel»-ը` ադրբեջանական նավթադոլարների ու եվրոպական երկակի ստանդարտների մասին

Համաշխարհային Մամուլ

Գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը հունիսի 23-ի իր համարում ծավալուն հոդված է հրապարակել Եվրոպայի խորհրդի անպիտանելիության և ոչ չեզոք գործունեության մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի հակիրճ թարգմանությունը: Ռալֆ Նոյքիրխն իր՝ «Բռնապետերի օգնականները» վերնագրով հոդվածում, մասնավորապես, անդրադառնում է հիշյալ կառույցում Ադրբեջանի ներկայությանն ու վերջինիս՝ կառույցի գաղափարներին և առաքելությանը հակասող կերպարին. «Եվրոպայի խորհուրդը պետք է աջակցի ժողովրդավարությանն ու իրավական պետությանը: Իրականում, սակայն, բռնակալները կարող են այն օգտագործել իրենց նպատակների համար»: Հեղինակը ներկայացնում է, որ Եվրոպայի խորհուրդը դեր չի խաղում դաշնային քաղաքականության համար. թեպետ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Գերմանիան թեկնածու էր ուղարկել՝ արդարադատության նախկին նախարար Զաբինե Լոյթհոյզեր-Շնարենբերգերին (35 տարի է՝ այդ պաշտոնում գերմանացի չի եղել), սակայն արտաքին գերատեսչությունում ասել էին, որ Բեռլինից աջակցություն չունենալու պատճառով նա ընտրվելու շատ քիչ հնարավորություն ունի. «Բունդեսթագի շատ պատգամավորներ չգիտեն էլ, որ ընտրություն է տեղի ունենալու: Կանցլեր Անգելա Մերկելը արդարադատության իր նախկին նախարարի առաջադրումով ցույց տվեց՝ ինչ է նա մտածում Եվրոպայի խորհդի մասին: Նա հանգստի մեջ գտնող Ազատ դեմոկրատական կուսակցության քաղաքական գործչին չէր առաջադրի մի պաշտոնի համար, որն իր համար կարևոր լիներ:

Հեղինակը պնդում է, որ Արևմուտքում հետաքրքրված չեն Եվրոպայի խորհրդով, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է՝ ավել ևս:

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը տարեսկզբի իր ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողի հարցին՝ արդյոք նա շարունակում է պնդել, թե Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, պատասխանում է՝ այո, իհարկե, դա հաստատվել է ԵԽԽՎ կողմից. «Ավտոկրատը ճիշտ է: Ստրասբուրգում պատգամավորների մեծամասնությունը մերժեց սոցիալ-դեմոկրատ Քրիստոֆ Շթրեսսերի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի մասին զեկույցը: Շթրեսսերն այսօր դաշնային կառավարության մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն է:

Եվրոպայի խորհուրդը հիմնադրվել է 1949 թվականին, որպեսզի աջակցի մարդու իրավունքներին և իրավական պետությանը: Այն այսօր ունի 47 անդամ և ծառայում է բռնակալներին, ինչպիսին Ալիևն է՝ իրենց երկրներում վիճակն արդարացնելու համար»:

Հեղինակը ներկայացնում է, որ Շթրեսսերը, չնայած բազմաթիվ դիմումների, Ադրբեջան գնալու թույլտվություն չստացավ: Ի վերջո նա Բեռլինում հանդիպեց մարդու իրավունքների հարցերով զբաղվող խմբերի, ընդդիմության ներկայացուցիչների, փաստաբանների, լրագրողների հետ, որպեսզի տեղեկություններ հավաքի իր զեկույցի համար:

Նա արժանահավատ փաստեր էր գտել այն մասին, որ Ադրբեջանում տասնյակ քաղբանտարկյալներ կան. «Եվրոպայի խորհրդի պատգամավորների մեծամասնությանը սա չի տպավորում: Շթրեսսերի զեկույցը ձայների 125 «դեմ», 79 «կողմ» հարաբերակցությամբ մերժվեց: Ինչու՞ է մի կազմակերպություն, որը մարդու իրավունքների պաշտպանության համար է հիմնադրվել, սատարում ավտոկրատ ռեժիմին»:

Նոյքիրխն իր իսկ հարցին պատասխանելու համար մեջբերում է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպության (ESI) առաջ քաշած «գեղեցիկ տերմինը»՝ «խավիարային դիվանագիտություն». «Այսպես է նավթով և գազով հարստացած ավտորիտար ռեժիմը խավիարի, ճամփորդությունների և շքեղ հյուրանոցների միջոցով իրեն արտասահմանցի քաղաքական գործիչների աչքին բարեհաճ դարձնում: Նաև գերմանացի քաղաքական գործիչներն են հաճույքով ընդունում Ադրբեջանի շռայլությունը»:

Հեղինակը մանրամասնում է, որ տնտեսության նախկին նախարար Միխայել Գլոսը (ՔՍՄ) մյուս խորհրդարանականների պես կառավարության ծախսերով մեկնել էր Բաքու. գործուղումը ներառում էր բիզնես կարգի թռիչք, շքեղ հյուրանոց, գալա ընթրիք և Ալիևի ելույթը:

Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները (ՔՍՄ) Եվրոպայի խորհրդում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի պատասխանատուն էր: Նա իր գործն այնքան լավ արեց, որ դարձավ Բեռլինում գերմանա-ադրբեջանական հարաբերությունները խթանող ընկերակցության գործադիր տնօրեն, որը Բաքվից հովանավորվող լոբբիստական կազմակերպություն է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանականներն ամենատարբեր պատճառներով են Ադրբեջանի կողմն անցնում: Ռուս պատգամավորները և նրանց շատ թուրք գործընկերներ Շթրեսսերի զեկույցի քվեարկությանը քվեարկեցին ադրբեջանցիներ հետ: Այս «սև դաշինքին», ինչպես նրան Ստրասբուրգում են անվանում, հաճախ միանում են պատգամավորներ Իսպանիայից և Իտալիայից, ինչպես նաև բրիտանական «Թորիից»:
Հոդվածագիրը խոսում է նաև Ադրբեջանի վերջին նախագահական ընտրություններում գրանցված ընտրակեղծիքներից և դրանց տված ԵԱՀԿ ու ԵԽ իրարամերժ գնահատականներից: Մինչ ԵԱՀԿ-ն արձանագրեց ընդդիմության դեմ բռնություններ և այլն, Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը նշեց՝ ընտրությունն անցել է ազատ, արդար և թափանցիկ: Այս հայտարարությունն արեց գերմանական պատվիրակության ղեկավար, ՔԴՄ պատգամավոր Աքսել Ֆիշերը:

«Դաշնային կառավարությունում կազմակերպության ապագան բացահայտեն հարցականի տակ է դրվում»: Այստեղ հոդվածի հեղինակը մեջբերում է Շթրեսսերի մեկնաբանությունը. «Եվրոպայի խորհրդում մի միտում կա, այն է՝ հարաբերականացնել մարդու և հիմնարար իրավունքները՝ ելնելով մշակութային ինքնությունից: Եթե սա ամրապնդվի, ապա մենք Եվրոպայի խորհրդի կարիքն այլևս չենք ունենա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում
Ամենադիտված