Չինաստանը Հորդանանի հետ միավորվում է Թուրքիայի դեմ. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի անվտանգության նախարարության և Հորդանանի հետախուզական վարչության միջև համաձայնագիր է ստորագրվել Սիրիայում և Իրաքում Չինաստանի քաղաքացիների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման շուրջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Չինաստանին անհանգստացրել է այն փաստը, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Սիրիայում և Իրաքում չինաստանաբնակ ույղուր թուրքերի համար ռազմակրթական դասընթացներ է կազմակերպում:
Չինաստանի կողմից նման քայլի համար պատճառ է դարձել այն, որ Թուրքիան ույղուր թուրքերից ռազմական ոլորտի մասնագետներ է պատրաստում: Չինական կողմը պնդում է, որ Թուրքիայի կողմից ռազմական կրթություն ստացած ույղուր թուրքերը Չինաստան վերադառնալուց հետո գործում են այդ երկրի դեմ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում