Հայաստանի դեսպանությունը պարզում է մոսկովյան մետրոյի վթարից տուժածների թվում հայեր կան, թե ոչ
Ռուսաստան
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարից տուժածների թվում հայերի անուններ դեռևս չեն հրապարակվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, դեռևս տեղեկություններ չկան Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հետևում է իրադարձություններին, սակայն վթարից տուժած հայ քաղաքացիների մասին դեռևս տեղեկություններ չկան»,- ասաց Բալայանը:
Մոսկվայի մետրոյում առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 75-ը՝ հոսպիտալացվել: Ուղևորների տարհանումը շարունակվում է: «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանները փակ են «Պարկ Պոբեդի»-ում ծխոտման պատճառով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)