ՌԴ-ում ձերբակալվել է խոշոր գործարար Լևոն Հայրապետյանը
Ռուսաստան
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները «кингисеппская» հանցավոր խմբավորման գործի շրջանակներում Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին` գործարար Լևոն Հայրապետյանին: Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն՝ վկայակոչելով Rosbalt-ը:
Ըստ աղբյուրի՝ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է երեկ՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում և հատուկ հսկողության ներքո հարցաքննության է տարվել։
Նշվում է, որ Լևոն Հայրապետյանին ձերբակալելու գործընթացն իրականացվել է քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակներում:
Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել է ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)