ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Լևոն Հայրապետյանի ձերբակալման մանրամասները
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունն այս պահի դրությամբ չունի որևէ տեղեկատվություն գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանն ասաց, որ այս պահին ճշտում են լուրի իսկությունը: «Այս պահին փորձում ենք ճշտել լուրի իսկությունն ու մանրամասներ ստանալ միջադեպի առնչությամբ»,- ասաց Ջամբազյանը:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում ապրող և գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ