Կառլոս Սլիմը կրկին վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը. Forbes
Համաշխարհային Մամուլ
Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը կրկին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Forbes հանդեսին:
Հրատարակության տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 79,6 մլրդ դոլար, ինչը 500 մլն դոլարով ավելի է, քան վարկանիշի նախորդ առաջատարինը՝ Բիլ Գեյթսինը (79,1 մլրդ դոլար):
Սլիմի արձանագրած այս ցուցանիշը հնարավոր է դարձել նրա հիմնական ակտիվի՝ America Movil ընկերության արժեքի աճի շնորհիվ, որը գերիշխող դիրք է գրավում Մեքսիկայի հեռահաղորդակցությունների բնագավառում: Ընկերության բաժնետոմսերի արժեքի աճ է տեղի ունեցել Telmex ամրակայված կապի օպերատորի և Telcel շարժական օպերատորի ակտիվների մի մասի առաջիկա բաժանման վերաբերյալ հաղորդագրությունից հետո: Այդպիսին են Մեքսիկայի նոր կառավարության պահանջները, որոնք նոր օպերատորին արգելում են վերահսկել կապի շուկայի ավելի քան 50 տոկոսը:
Սլիմի բիզնեսը կապված է հեռահաղորդակցությունների հետ, նա վերահսկում է ոչ միայն Մեքսիկայի, այլև Լատինական Ամերիկայի շատ երկրների շուկան: 2013 թվականին Սլիմը այլևս չէր համարվում աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes հանդեսի վարկածով՝ այդ «պաշտոնում» նրան փոխարինել էր Բիլ Գեյթսը, որն այժմ այդ տեղը վերստին զիջել է Սլիմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում