Օլանդը ծրագրում է ամուսնանալ Ժյուլի Գայեի հետ օգոստոսին. Parisien
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է իր ընկերուհի Ժյուլի Գայեի հետ հարաբերությունները պաշտոնապես օրինականացնել օգոստոսին 12-ին: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Parisien պարբերականին։
«Արդեն երեք ամիս է խոսակցություններ են շրջանառվում, որ Օլանդը Ժյուլի Գայեի հետ ամուսնությունը կկնքի օգոստոսի 12-ին»,-պարբերականին հայտնել է Սոցիալիստական կուսակցությունից մի աղբյուր։
Նշենք, որ օգոստոսի 12-ը պատահաբար չի ընտրված, կարծում են լրագրողները, քանի որ հենց այդ օրն է Օլանդը նշելու իր 60-ամյակը, բացի այս կարևոր իրդարձությունից, դեռ փետրվարին հայտնի աստղագետ Էլիզաբեթ Տեսյեն կանխագուշակել էր, որ նախագահը հնարավոր է ամուսնանաօգոստոսի 12-ին՝ ամսաթվի ընտրությունը բացատրելով այդ օրը մոլորակների հատուկ դասավորությամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում