Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Հայաստանում պատրաստվում են արևային էլեկտրաէներգիայի սակագին սահմանել

Տնտեսություն

Հայաստանում արևային էլեկտրաէներգիայի համար սահմանվող օպտիմալ սակագինը ներկա պայմաններում կարող է լինել 50-70 դրամ: Դա այն հնարավոր սահմանաչափն է, որը կհստակեցվի երկրում իրականացվող պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջին էլեկտրակայանի գործարկումից, ինչպես նաև կայանի ինքնարժեքի և շահույթի հարաբերակցությունից է կախված այն սակագինը, որը կսահմանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրով նախատեսված է 30 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցում, որի հիման վրա կատարված հաշվարկները թույլ կտան սակագին սահմանել արևային էլեկտրաէներգիայի համար: «Ծրագրի ավարտից է կախված սակագնի որոշումը: Պայմանավորված ֆինանսավորման և ներդրված վարկային միջոցների ծավալով' հնարավոր կլինի ամփոփել և նշել, թե ինչ սակագին կլինի: Արևային էներգետիկայի պարագայում հիմնական բաղադրիչը հենց ներգրավված կապիտալն է: Ներկայումս օպտիմալ սակագինը, որ կարող է սահմանվել 50-70 դրամն է, այնինչ երկու-երեք տարի առաջ նույն կայանը կառուցելու դեպքում սակագինը լինելու էր շուրջ 180 դրամ: Դրանով էր պայմանավորված սակագնի ձգձգումը»,- ասաց Բաղրամյանը:

ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետը նշում է, որ արևային էլեկտրաէներգիայի սակագնի սահմանումն իր ազդեցությունը կունենա էլեկտրաէներգիայի ներկա սակագնի վրա, թեև ազդեցությունը միանգամից ակնառու չի լինի: «Քանի դեռ պիլոտային ծրագիրն է իրականացվում, դրա ազդեցությունը մեծ չի լինի: Սակայն պետք է հաշվի առնենք, որ այսօր ամենաթանկ էլեկտրաէներգիան, որ մատակարարվում է բաշխիչ ցանցեր, արժի 30 դրամ, այսինքն' ներկա սակագների և արևային էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը բեռ է լինելու համակարգի վրա»,- ասաց նա:

«Արևային էներգետիկայի զարգացման համար Հայաստանում խոչընդոտներ չկան»,- այս կարծիքին է Հայաստանի վերկանգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Նա նշում է, որ երկրում շարունակաբար թանկացող էլեկտրաէներգիան լինելու է այն հիմնական խթանը, որը զարգացնելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտը: «Էլեկտրաէներգիայի թանկացումը շարունակվելու է, քանի որ մենք ծախսում ենք սպառվող ռեսուրսների հաշվին ստեղծված էլեկտրաէներգիա, իսկ դա չի կարող անվերջ շարունակվել: Վերականգնվող էներգետիկայի զարգացումը այս դեպքում միակ լուծումն է: Պետությունն արդեն հասկանում է դրա կարևորությունը, և քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ: Օրենսդրության մեջ արդեն կատարվել են որոշակի փոփոխությունները, որոնք համապատասխան օրենսդրական դաշտ են ստեղծում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: Օրինակ, փոքր ՀԷԿ-երի զարգացումը նախորդ տասնամյակում մեծ թռիչք գրանցեց, և դա կատարվեց առանց պետական բյուջեից մեկ դրամ ծախսելու: Դա արվեց այն բանի շնորհիվ, որ ներդրողների համար սահմանվեց ձեռնտու սակագին, ինչպես նաև սահմանվեց էլեկտրաէներգիայի գնման 15 տարվա պահանջ , այսինքն' բաշխիչ ցանցը պարտավոր էր էլեկտրաէներգիան գնել ամբողջ ծավալով: Սա վստահություն ներշնչեց ներդրողներին, քանի որ նրանք համոզված էին, որ իրենց ապրանքը կվաճառվի և ներդրված կապիտալը կվերադարձվի: Սա շատ հարմար գործիք էր' ավելի, քան հարկային արտոնությունները»,- նշեց Բաբայանը' հավելելով, որ նման մեխանիզմ հնարավոր է կիրառել նաև վերականգնվող էներգետիկայի պարագայում:

Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են: Օրինակ, էլեկտրաէներգիա ստացվում է արեգակնային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների միջոցով, արեգակնային ճառագայթումն անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով: Աշխարհում գործում են խոշոր արևային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) էլեկտրակայաններ, որոնց հզորությունը կարող է հասնել 20 ՄՎտ-ի: Ներկայումս նախագծվում են նաև 100 ՄՎտ հզորության կայաններ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված