ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն է տվել Օբամայի դեմ հանրապետականների հայցին. The Wall Street Journal
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի դեմ հանրապետական Ջոն Բեյների հայցին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Կողմ» է քվեարկել Հանրապետական կուսակցության 225 անդամ, «դեմ»՝ 201 կոնգրեսական, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ և 5 հանրապետական:
Ըստ The Wall Street Journal-ի՝ Ներկայացուցիչների պալատի իրավաբանները մտադիր են անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստել առաջիկա խորհրդարանական արձակուրդների ընթացքում, որոնք սկսվում են օգոստոսի 1-ին:
Ի պատասխան հանրապետականների այս քայլի՝ ԱՄՆ նախագահ Օբաման հայտնել է, որ նրանք ակնհայտորեն իրենց կորցրել են և չգիտեն, թե ինչ են անում, չէ՞ որ ինքը պարզապես կատարում եմ իր պարտականությունները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)