Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին 

European Times-ը շարք է պատրաստել Արցախի մասին

Համաշխարհային Մամուլ

European Times լրատվական գործակալությունը, որը մասնագիտացած է Եվրոպայի քաղաքական գործիչների և գործարար աշխարհի միջև կապերի խթանման ուղղությամբ, Արցախին նվիրված շարք է պատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը հարցազրույցներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պաշտոնյաների և գործարարների հետ' ներկայացնելով նրանց տեսակետներն Արցախի, ինչպես նաև այնտեղ ներդրումներ կատարելու և գործունեություն ծավալելու ներուժի և հնարավորությունների մասին:

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը European Times-ի հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բաց է նոր ներդրողների համար, և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ թեթևացնել նրանց հոգսերը: «Ցանկանում եմ խնդրել աշխարհով սփռված մարդկանց անտեսել մեր երկրի մասին բացասական լրատվական հրապարակումները: Մեր հանրապետությունը երկար տարիների պատմություն ունի, մենք պատրաստ ենք ամեն կերպ թեթևացնել նրանց մտահոգությունները, ովքեր հետաքրքրված են այստեղ ներդրումներ կատարելով: Մենք երաշխավորում ենք յուրաքանչյուր ներդրողի, որ իրենց ներդրումները ապահով և անվտանգ կլինեն Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա:

Գիտության և կրթության նախարար Սլավիկ Ասրյանի խոսքով՝ կրթությունն Արցախում պետական քաղաքականության գերակայություններից մեկն է հանդիսանում: Նախարարությունն աշխատում է միջազգային և Հայաստանի համալսարանների հետ կրթական համակարգը զարգացնելու և ԵՄ կրթական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: «Թեև մենք պաշտոնապես չենք կարող մասնակցել Բոլոնիայի կրթական բարեփոխումների ծրագրին, սակայն փաստացի արդեն իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ բարեփոխումները Բոլոնիայի կրթական համակարգի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ»,- հավելել է ԿԳ նախարարը:

Իր գեղատեսիլ բնությամբ և պատմա-մշակութային հարուստ հուշարձաններով Լեռնային Ղարաբաղը կարող է նաև հիանալի զբոսաշրջային կենտրոն լինել օտարերկրացիների համար: Ինչպես նշել է Ստեփանակերտում գործող «Եվրոպա» հյուրանոցի գործադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանը, ԼՂ-ում զբոսաշրջության զարգացման գործում ստեղծված են նաև լավագույն հյուրանոցային պայմաններ:

«Մենք մշակում ենք զբոսաշրջային փաթեթներ, որոնք զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս լիարժեքորեն վայելել Լեռնային Ղարաբաղի գեղեցիկ բնությունը, լեռները, ինչպես նաև զարգացնում ենք երկրի ներուժը արկածային զբոսաշրջության ոլորտում: Մենք համագործակցում ենք ամենատարբեր զբոսաշրջային գործակալությունների հետ' ներգնա և արտագնա զբոսաշրջային փաթեթներ կազմելու գործում»,- բացատրել է Մելիքսեթյանը:

Գործակալությունն առանձին հարցազրույցներ է հրապարակել նաև ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի, Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի հետ:

«European Times» գործակալությունը կապ է պահպանում մոտ կես միլիոն եվրոպական առաջատար ձեռնարկությունների' որոշումներ կայացնող և կարծիք ձևավորող առաջնորդների, ինչպես նաև Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների հետ: Այպիսով, այն կապող օղակ է հանդիսանում եվրոպացի ձեռներեցների, քաղաքական պաշտոնյաների և ընդհանուր գործարար աշխարհի միջև:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է
Ամենադիտված