Կոթավանքում ի հայտ են եկել վեց պատկերազարդ, վիմագիր տապանաքարեր եւ հայատառ արձանագրությամբ սալիկներ
Գիտություն և Մշակույթ
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում շարունակվում են միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի' Կոթա Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ շինարարության աշխղեկ Հուսիկ Հայրապետյանից, արդեն ավարտին են մոտենում գմբեթի հավաքման աշխատանքները, ինչից հետո բազալտե սրբատաշ քարերով պատվելու է տանիքը:
Վերականգնման աշխատանքների ընթացքում շինարարները հյուսիսային պատի կողմում հողի տակից դուրս են բերել վեց պակերազարդ եւ վիմագիր տապանաքարեր եւ հայատառ արձանագրությամբ սալիկներ:Նախնական եզրակացությամբ' նորահայտ տապանաքարերը դրված են վանքի վանահայրերի շիրիմներին, քանի որ արձանագրություններից մեկում հստակ կարդացվում է.»Այս է հանգիստ Տեր Գրիգորի որդի Աբրահամի, որ փոխվեցավ երկինք թվ….»:
Ըստ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի' հողի տակից գտնված եւ հայատառ արձանագրություն կրող սալիկները Կոթավանքի թմբուկի քարերն են, որոնք իրենց վրա կրում են վանքի շինարարության մասին հիշատակող արձանագրությունը: Արձանագրությունների վերծանման, Կոթավանքի պատմության մեջ նոր ճշգրտումներ մտցնելու հերթն արդեն պատկանում է հնագետ-պատմաբաններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)