ԱՄՆ-ը Կանադայի ընկերությանը թույլատրել է մարդկանց վրա փորձարկել Էբոլա տենդի դեմ պատվաստանյութը
Աշխարհ
Կանադայի Tekmira Pharmaceuticals ընկերությունն ստացել է Միացյալ Նահանգների Պարենի և դեղորայքի որակի հարցերի վարչության թույլտվությունը մարդկանց վրա ԱՄՆ-ի իշխանությունների պատվերով Էբոլա տենդի դեմ իր մշակած պատվաստանյութի սահմանափակ փորձարկումների համար: Այս մասին օգոստոսի 7-ին հայտարարել են այդ դեղագործական ֆիրմայի ներկայացուցիչները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այս մահացու վտանգավոր հիվանդությունից, որի համաճարակը ներկայումս շարունակվում է Արևմտյան Աֆրիկայում, արդյունավետ դեղ առայժմ գոյություն չունի: Վաշինգտոնը Tekmira ընկերությանը տրամադրել է 140 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ՝ այդպիսի բժշկական պատրաստուկի ստեղծման համար: Պատվաստանյութը, որի վրա աշխատում են ֆիրմայի մասնագետները, ստացել է TKM-Ebola անվանումը: Ավելի վաղ այն խոստումնալից արդյունքներ է ցույց տվել կապիկների վրա կիրառելիս: Մարդկանց բուժման համար պատվաստանյութը դեռ չի օգտագործվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայում համաճարակի զոհերի թիվն արդեն գերազանցել է 930-ը: Եվս ավելի քան 1,7 հազար մարդ վարակվել է այս հիվանդությամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան