Անհայտ անձը կրակել է Նոր Օռլեանում. սպանվել է երկու մարդ
Աշխարհ
ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում (Լուիզիանայի նահանգ) օգոստոսի 10-ին անհայտ անձի կողմից կատարված կրակոցի հետևանքով սպանվել է երկու մարդ, վիրավորվել է հինգ հոգի, նրանց թվում են երկու և չորս տարեկան երկու երեխա: Այս մասին հաղորդել են տեղական ոստիկանության ներկայացուցիչները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրանց տեղեկություններով՝ երկու վիրավորների, այդ թվում երեխաներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են որպես օրհասական:
Կրակոցն արձակվել է Նոր Օռլեանի աղքատ և անբարեհաջող արվարձաններից մեկում՝ հանցավորության բարձր մակարակով: 2005 թվականին արվարձանը լուրջ վնասներ է կրել «Կատրինա» փոթորկի հետևանքով և վերականգնվել է քաղաքի մնացած շրջաններից ավելի դանդաղ:
Պատահարի մյուս մանրամաների մասին չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան