Արթուր Չիլինգարովը կհեռանա Դաշնության խորհրդից
Ռուսաստան
Արկտիկայում եւ Անտրակտիկայում միջազգային համագործակցության գծով ՌԴ-ի նախագահի ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը սեպտեմբերին կհեռնան Դաշնության խորհրդից, օգոստոսի 11-ին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Չիլինգարովը մշտական աշխատանքի է անցնում «Ռոսնեֆտ» ընկերությունում: Սենատոր Իգոր Մորոզովի խոսքով՝ Չիլինգարովը կաշխատի նավթընկերության տնօրենների խորհրդում:
Ռուսաստանցի հայտնի օվկիանագետ գիտնական Արթուր Չիլինգարովը 1993-ից մինչեւ 2011 թվականը Պետդումայում ներկայացրել է Յամալա-Նենեցական Ինքնավար Օկրուգի շահերը: 2011 թականից աշխատել Է Դաշնության խորհրդում, ներկայացրել Տուլայի մարզը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)