Ադրբեջանին զայրացրել է Լեհաստանի ԱԳՆ արած հայտարարությունը
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ արած հայտարարությունը մեծապես անհանգստացրել է ադրբեջանական կողմին: Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել քննադատական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել Լեհաստանին «ծայրաստիճան ուշադիր և պատասխանատու լինել Ադրբեջանի վերաբերյալ արած հայտարարություններում»:
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը նմանատիպ հայտարարությունները համարում է միջամտություն երկրի ներքին գործերին:
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն իր անհանգստությունն էր հայտնել՝ կապված Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների հետ: Լեհական կողմը հայտնել էր, որ այդ ձերբակալությունների հետևում կան քաղաքական դրդապատճառներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան