Ադրբեջանը մեկ միլիարդ դոլար է ծախսել սեփական մանաթի փոխարժեքի կայունությունը պահպանելու վրա
Աշխարհ
Մանաթի կուրսը ամրապնդելու և ոչ նավթային հատվածի մրցունակությունը ազգային արժույթի փոխարժեքի տատանումների ազդեցությունից զերծ պահելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկը 2014 թվականի առաջին կիսամյակում արտարժույթի 967 մլն դոլարի ստերիալիզացիա է իրագործել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, ասվում է Ադրբեջանի ԿԲ-ի «ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով դրամավարկային քաղաքականության մասին» զեկույցում:
Նշվում է, որ Ադրբեջանի արտարժույթի շուկայում վճարային բալանսի պրոֆիցիտի պայմաններում արտարժույթի առաջարկը գերազանցել է պահանջարկը, ինչը օժանդակում է ազգային արժույթի ամրապնդմանը: Պահանջարկի և առաջարկի միջև հավասարակաշռություն ապահովելու համար Ադրբեջանի ԿԲ-ը այս տարի ևս հանդես է եկել մանաթի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու առաջարկությամբ, և հասել նրան, որ տարվա սկզբից դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը գործանականում չի փոխվել` ամրապնդվելով 0,03 տոկոսով, նշվում է զեկույցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան