Չինաստանի բյուջեի եկամուտները 7 ամսում աճել են 8,5 տոկոսով՝ մինչեւ 1,42 տրիլիոն դոլար
Աշխարհ
Չինաստանի բյուջեի եկամուտները 2014 թվականի 7 ամսում կազմել են 8,73 տրիլիոն յուան (1,42 տրիլիոն դոլար), ինչը 8,5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակմիջոցում: Այս մասին են վկայում այն տվյալները, որոնք օգոստոսի 11-ին հրապարակել է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Ամենից շատ՝ 10,8 տոկոսով աճել են տեղական բյուջեների եկամուտները, կենտրոնական բյուջե մուտքերն ավելացել են 6 տոկոսով, ասված է հաղորդագրության մեջ:
«Կենտրոնական բյուջեի եկամուտների բավականաչափ դանդաղ աճը կապված է տնտեսական գործունեության հարկը հավելադիր արժեքի հարկով փոխարինելու ընդլայնված փորձարարական բարեփոխման հետ: Միևնույն ժամանակ այդ միջոցները վերահսկողության ուժեղացման հետ վերցված բարելավում են հարկերի հավաքելիությունը»,- հայատարարում են ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել