ԻԼԻՊ-ի առաջնորդը սպառնացել է Թուրքիային
Աշխարհ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբուբաքըր էլ Բաղդադին «պատերազմ է հայտարարել» Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Իսլամիստական խմբավորման առաջնորդը մեղադրել է Էրդողանին իսլամական սկզբունքներին չհետևելու, դրանցից նահանջելու մեջ: Նա մասնավորապես ասել է. «Էրդողանն աշխարհիկ մարդ է, Շարիաթի համաձայն չի շարժվում և աջակցում է պարտիզաններին: Մոտ ժամանակներս նա հենց իր առջև կտեսնի «իսլամի որդիներին»: Նախագահ ընտրված Էրդողանը աշխարհիկ անձ է և չի ղեկավարում կրոնի անունից: Նա անմիջապես պետք է ենթարկվի ինձ»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան