Թուրքիայում կրկին վթար է գրանցվել ածխահանքում
Աշխարհ
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Զոնգուլդաքի նահանգում ածխահանք է փլուզվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը: Փլուզման արդյունքում ինը մարդ մնացել է ածխահանքում: Միջադեպի պատճառները դեռևս հստակեցված չեն: Թուրքիայի փրկարար ծառայություններն արդեն մեկնել են դեպքի վայր ածխահանքում գերի մնացած հանքափորներին ազատելու համար:
Միայն 2014 թ. առաջին չորս ամսվա ընթացքում Թուրքիայի արտադրական ոլորտում տեղի ունեցած արտակարգ պատահարների արդյունքում զոհվել է 1235 մարդ, որնցից 103-ը' կին: Թուրքիայի պատմության մեջ հանքերում ամենամեծ վթարներից մեկը տեղի է ունեցել 1992 թ. հենց Զոնգուլդաքի նահանգում, որի արդյունքում զոհվել է 263 մարդ:
2014 թվականի մայիսի 14-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունը խլել էր 302 հանքափորի կյանք:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան