Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Ալիևը, ով զինվորներին օգտագործում է ճանճերի նման, ոչ մի օրինական պահանջ չի կարող ունենալ ԼՂՀ նկատմամբ. The Huffington Post

Համաշխարհային Մամուլ

Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներում` Սիրիայում, Իրաքում և Գազայի հատվածում, թեժացած իրավիճակի հետ մեկտեղ վերջին շրջանում տարածաշրջանային կայունությանը սպառնում է մեկ այլ հակամարտություն'հայ-ադրբեջանականը: Արդեն մի քանի ամիս է, ինչ Իլհամ Ալիևը` վատագույնը ներկայում ապրող բռնապետերի շարքում, շարունակաբար կրակահերթի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրված է հայտնի The Huffngton Post պարբերականի հրապարակած նոր հորդվածում:

Հոդվածի սկզում անդրադարձ է կատարվում հակամարտության առաջացման պատմությանը' նշելով, որ 1994 թվականին Հայաստանը կարողացավ տանել դժվարին, բայց արժանապատվ հաղթանակ Բաքվի նկատմամբ: Խոսելով հետպատերազմյան Ադրբեջանի մասին' պարբերականը գրում է, որ այստեղ Մութալիբովին փոխարինելու եկավ Հեյդար Ալիևը, որին էլ, ամբողջությամբ կեղծված ընտրությունների արդյունքում, հաջորդեց Իլհամ Ալիևը: «Ալիևյան կլանը Ադրբեջանը սկսեց ղեկավարել այնպես, ասես այն վերջին շուրջ քսան տարիների ընթացքում իր սեփական բանկային հաշիվն է: Թեպետ միևնույն շրջանի հայաստանյան ղեկավարությունը ևս իդեալական չէր, այդուհանդերձ, այն խուսափեց բարոյապես սննկացած այն ժառանգական բռնատրությունից, ինչպիսին ալիևյան կլանը պարտադրեց իր երկրին: Ավելորդ է ասել, որ Ալիևը մի քանի անգամ դարձավ միլիարդատեր, մինչդեռ իր ժողովուրդը միայն շատ սահմանափակ օգուտներ տեսավ երկրի բարգավաճող նավթային առևտրից»,- գրում է The Huffington Post-ը:

Արձանագրելով այն, որ Ալիևի մոտ բացակայում են մտավոր բավարար կարողությունները' պարբերականն ավելի վատ է համարում այն, որ Ալիևը շարունակում է ստել սեփական ժողովդրին հակամարտության առաջացման պատճառների վերաբերյալ: Նա շարունակում է Հայաստանը ներկայացնել իբրև ագրեսոր երկիր, իսկ ադրբեջանցիներին' որպես այդ տարածքների բնիկներ, մինչդեռ իրականությունը միանգամայն հակառակն է:

Պարբերականը ճշմարտացիորեն նշում է, որ 1994 թվականին կնքված զինադադարից հետո Ադրբեջանը պարբերաբար շարունակել է կրակել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա, իսկ վերջին շրջանում այդ կրակահերթերն ավելի են ինտենսիվացել: Փաստելով, որ հայկական կողմի նկատմամբ իրականացվող ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինվորների կորուստները մի քանի անգամ ավելի են' The Huffington Post-ն ընդգծում է, որ Ալիևը սեփական զինվորներին օգտագործում է ճանճերի նման' փորձելով վերադարձնել այն տարածքները, որոնց նկատմամբ Ադրբեջանի նախագահը որևէ օրինական պահանջ ունենալ չի կարող:

Պարբերականը նշում է, որ թեպետ Հայաստանից եղել է հաստատուն արտագաղթ, այդուհանդերձ երկիրը կարողացել է սփյուռքի օգնությամբ զարգացնել իր տնտեսությունն ու կրթական համակարգը: «Իրականությունը ցույց է տալիս, որ թեպետ Ադրբեջանը դեռևս ազգային նվստացում է զգում 1994 թվականին կրած պարտության համար, այդուհանդերձ ադրբեջանցիները չեն կռվի այնքան ջանասիրաբար, որքան հայերը, ովքեր 20-րդ դարասկզբին առերեսվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանությանը: Հայերի կարգախոսը «այլևս երբեք», ողջ աշխարհի հայերին պահում է միասնական: Հայա ստանը Ռուսաստանի հետ միասին եղել է Խորհրդային Միության տեխնիկապես ամենազարգացած երկիրը, և նրա բանակը ներկայում համարվում է ամենամարտունակներից մեկը տարածաշրջանում, հետևաբար Ադրբեջանը շատ քիչ հնարավորություններ ունի իր ռազմական նկրտումներում»,- գրում է պարբերականը: Հոդվածում եզրահանգում է արվում, որ ադրբեջանցիները պետք է հասկանան, որ Ալիևը ոչ միայն բռնապետ է, այլև նրա ներկա քաղաքականությունը իր կառավարությանն ու երկրին կտանի լիակատար ոչնչացման:

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ, իսկ երկու երկրների քաղաքացիական ներկայացուցչները պետք է մշակութային և կրթական փոխանակման ծրագրեր իրականացնեն: «Ալիևն ու նրա կողմնակիցները պետք է դադարեցնեն Հայաստանի դեմ իրականացվող քարոզչությունը երկրի ներսում և դրանից դուրս. այն կարող է հիմարացնել մի քանի արտասահմանցու, մինչդեռ նման կերպ նա լվում է սեփական ժողովրդի ուղեղը: Այլ կերպ ասած' անհրաժեշտ է սկսել խաղաղության հաստատման իսկական գործընթաց: Եթե այնպիսի գիշատիչներ ը, ինչպիսին Ալիևն է, գահընկեց արվեն կամ ադրբեջանցիները հասկանան իրական պատճառը, այդ ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հարևան Վրաստանի հետ միասին կարող են ստեղծել տնտեսական միջանցք, որը փայլուն օրինակ կարող է ծառայել ողջ աշխարհին»,- գրել է The Huffington Post-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված