Ֆրանցիսկոս պապը հանդիպել Է «Սեւոլ» լաստանավի ողջ մնացած ուղեւորների հետ
Աշխարհ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հարավային Կորեա կատարած՝ իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ապրիլին «Սեւոլ» լաստանավի նավաբեկության ժամանակ ողջ մնացած ուղեւորների եւ զոհերի հարազատների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հաղորդվում է, որ քահանայապետին են հանձնել նամակ՝ աղետի անկախ հետաքննության կոչերը պաշտպանելու խնդրանքով, աղետ, որի հետեւանքով զոհվել Է գրեթե 300 մարդ:
Պապական գահի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին, սակայն, հայտարարել Է, որ Ֆրանցիսկոսն իրադրությանն անմիջականորեն չի միջամտի:
Կեջոն քաղաքում կայացած հանդիպմանը հետեւել Է բացօթյա պատարագը, որին ներկա Է եղել շուրջ 50 հազար մարդ:
Հռոմեական կաթոլիկներն առավել արագ զարգացող կրոնն Է Հարավային Կորեայում: Նրանք կազմում են բնակչության 10 տոկոսը


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան