Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել
Աշխարհ
Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Լոժկինի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ИТАР-ТАСС-ը, կողմերը համաձայնության են եկել Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման հարցում: «Կողմերը համաձայնության են եկել Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու հարցում»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի աշխատակազմից էլ ավելացրել են, որ հանդիպման օրակարգը և քննարկվող հարցերի շրջանակը կորոշվի հանդիպման ընթացքում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան