Անհայտ անձինք առևանգել են Սևերոդոնեցկի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին և քաղխորհրդի քարտուղարին
Աշխարհ
Զինվորական հագուստով անհայտ անձինք առևանգել են Սևերոդոնեցկի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Գավրիլենկոյին, ինչպես նաև քաղաքային խորհրդի քարտուղար Սերգեյ Կունիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը' հղում կատարելով քաղխորհրդի ներքին քաղաքականության և հասարակայնութ յան հետ կապերի վարչության պետ Աննա Անցուպովային: Ինչպես նշել է քաղաքային խորհրդի ներկայացուցիչը, երկու շաբաթ առաջ էլ առևանգվել էին Սևերոդոնեցկի քաղաքապետ Վալենտինա Կազակովան, նրա առաջին տեղակալ Եվգենի Խալինը և քաղաքապետի տեղակալ Վլադիմիր Կրավչենկոն:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տվյալների համաձայն, Սևերոդոնեցկը գտնվում է ուկրաինացի ուժայինների վերահսկողության տակ:
Առևանգվածների հարազատները դիմել են ոստիկանություն: Նրանց գտնվելու վայրի և վիճակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան