ԼԺՀ-ի աշխարհազորայինները հայտնել են ուկրաինական 2 ինքնաթիռ ոչնչացնելու մասին
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի երկու ինքնաթիռ, հավանաբար Սու-25, ոչնչացվել են Կրասնոդոն քաղաքում աշխարհազորայինների կողմից: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս օդաչուները փնտրվում են: Շուտով համացանցում կհայտնվի ոչնչացված ինքնաթիռի բեկորների տեսագրությունը»,- հայտնել են Հարավ-արևելքի բանակի մամուլի ծառայությունից:
Ականատեսների խոսքով` Կրասնոդոնում իրադրությունը միանգամայն հանգիստ է: Քաղաքը գտնվում է աշխարհազորայինների վերահսկողության տակ. այնտեղ աշխատում են ավտոբուսներ, մի քանի խանութ, միայն թե բջջային կապը գրեթե չի աշխատում:
Ավելի վաղ ուժային օպերացիայի շտաբի ներկայացուցիչ Լեոնիդ Մատյուխինը «5-րդ ալիքին» հաղորդել է, որ այս գիշեր աշխարհազորայինները Լուգանսկում խփել են ուկրաինական ՄիԳ-29: Հաջողվել է օդաչուին տեղափոխել անվտանգ վայր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան