Դոնեցկից եւ Լուգանսկից հրետակոծությունների պատճառով հինգ օրում 22 հազար մարդ է փախել. ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ը հաղորդել Է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի չդադարող հրետակոծությունների պատճառով Ուկրաինայի արեւելքում գտնվող այդ երկու քաղաքներից հինգ օրում 22 հազար մարդ Է փախել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվությունում, որտեղ իրադրությունը նկարագրված է օգոստոսի 15-ի դրությամբ:
«Հումանիտար պահանջմունքները շարունակում են աճել: Լուգանսկում բնակվող առնվազն 200 հազար մարդ ավելի քան տասն օր զրկված է Էլեկտրականությունից, խմելու ջրից եւ կապից»,- նշված է հաշվետվությունում:
ՄԱԿ-ի վարչությունը տեղեկացնում Է, որ ներքին տեղահանված անձանց, այսինքն՝ այն մարդկանց թիվն, ովքեր լքել են իրենց տները, բայց մնացել են երկրի տարածքում, Ուկրաինայում աճել Է մինչեւ 155,8 հազար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան